ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Հայաստանի կառավարության շենքի դիմաց` բողոքելով Հայաստանի առողջապահության նախարարության «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի դեմ։ Ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, ակցիային մասնակցում են 10 մարդ` Երևանի բնակիչներ։
Ակցիայի որոշ մասնակիցներ եկել են «Մենք պետք է ծխենք» պաստառներով և զրուցում են ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ` պատմելով, թե ինչու իրենց դուր չի գալիս նոր օրենքը։
Հիշեցնենք, որ «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը Հայաստանում խոշոր տուգանքներ է նախատեսում հասարակական վայրերում ծխելու համար։
Արգելվում է սիգարետի վաճառքը, ծխելը հիվանդանոցների, պոլիկլինիկաների, սրճարանների, ռեստորանների տարածքներում, վերելակում և այլն, ինչպես նաև մանկապարտեզներից, դպրոցներից և բուհերից 100 մետր հեռավորության վրա։ Նշված վայրերում սիգարետ վաճառելու համար նախատեսվում է 500 հազար դրամ տուգանք, իսկ ծխելու համար` 200 հազար դրամ։