Երևանում տաքսու վարորդը ղեկի դիմաց հանկարծամահ է եղել

Տաքսու վարորդը բախվել է խանութի պատին, նրան մահացած են գտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Երևանի Արին Բերդի փողոցում Opel մակնիշի համարանիշի ավտոմեքենայի վարորդն այսօր` փետրավրի 1-ին, ժամը 08:05-ի սահմաններում բախվել է ավտոպահեստամասերի խանութի պատին: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Երևանում 16 տարեկան աղջիկն ինքնասպանության փորձ է արել

Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ծառայողները վարորդին հայտնաբերել են մահացած։

Ավտոմեքենան շահագործվել է որպես տաքսի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։