Հայը պարտության է մատնել ադրբեջանցուն մարտեր առանց կանոնների մրցաշարում. տեսանյութ

Սերգեյ Հարությունյանն ադրբեջանցուն հաղթել է ադրբեջանցիների կազմակերպած մրցաշարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Հայ մարզիկ Սերգեյ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին մարտեր առանց կանոնների մրցաշարում։

Հունվարի 28-ին վրացական Ռուսթավի քաղաքում անցկացված մրցաշարում նա հաղթել է ադրբեջանցի Էմրուզ Հուսեյնովին։ Մարտը տեղի է ունեցել Ultimax միջազգային կազմակերպության ադրբեջանցի ներկայացուցիչների կազմակերպած մրցաշարի շրջանակում։

Խառը մարտարվեստը (MMA), որը հաճախ անվանում են «մարտեր առանց կանոնների», բազմաթիվ տեխնիկաների, դպրոցների և մենամարտերի ուղղությունների համադրություն է։

Ավելի վաղ խառը մարտարվեստում հայ մարզիկ Էդուարդ Վարդանյանը և հունա-հռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը հայտարարել էին, որ Հայաստանում կանցկացնեն MMA-ի վարպետության դասընթացներ և սեմինարներ։