Անակնկալ Սամվել Կարապետյանից. որքա՞ն կվճարի արցախցիներին մեկ երեխայի համար

Գործարարն արդեն երկրորդ տարին է` մասնակցում է Արցախում ծնելիությունը խթանող ծրագրին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Արցախի չորս երեխա ունեցող 230 ընտանիքներ 4000-ական դոլարին համարժեք դրամական աջակցություն կստանան «Տաշիր գրուպի» սեփականատեր, ռուսաստանաբնակ բարերար Սամվել Կարապետյանից: Այս մասին հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը։

Գյումրիում 3 տարի առաջ սպանված Ավետիսյանների դուստրն աղջիկ է ունեցել. նա կկրի փոքրիկ Հասմիկի անունը

Աղբյուրի համաձայն` գործարարն արդեն 2-րդ տարին է, ինչ միացել է Արցախում ծնելիության խթանման ծրագրին։

Ստեփանակերտում փետրվարի 3-ին նվիրատվության արարողություն է տեղի ունենալու, որին ներկա կլինի նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։

Արցախի զարգացմանը ուղղված իր հետագա ծրագրերը Կարապետյանն այսուհետ կյանքի է կոչելու հենց «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով: