ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) մեկ շաբաթվա ընթացքում ոչնչացրել են 473 թուրք զինվորի և պայմանագրային զինծառայողների: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով SDF մամուլի ծառայությանը։
Այդ տվյալները լրագրողներին փոխանցել է ՄԱԿ-ի` Սիրիայի գծով հատուկ դեսպանորդ Յան Էգելանը։
«Հաստատվել է թուրքական բանակի ու դրա դաշնակից ահաբեկիչների 473 ներկայացուցչի մահը», — հայտնել են SDF-ից։ Բացի այդ, SDF-ը ոչնչացրել է հակառակորդի 25 զրահամեքենա և տանկ։
Խմբավորման մամուի ծառայությունից նաև հայտնում են, որ իրենց կողմից 34 զոհ կա։
«Թուրքական ներխուժման բանակը չկարողացավ հաղթել Աֆրինը պաշտպանող մեր ուժերին», —նշված է հաղորդագության մեջ։
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտնել էր «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Այն ուղղված էր սիրիական Աֆրինում քրդերի ձևավորումների դեմ։ Թուրքական զինուժի հետ միաժամանակ գործում էին «Սիրիայի ազատ բանակի» գրոհայինները։
Դամասկոսը դատարապարտել է Թուրքիայի գործողությունները Աֆրինում՝ նշելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է։ Մոսկվան բոլոր կողմերին կոչ է արել զուսպ լինել և հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը։