Քարդաշյանների ընտանիքը ողբում է. մահացել է Քլոեի «առաջնեկը»

Հանրահայտ դերասանուհի Քլոե Քարդաշյանը սգում է իր սիրելի շնիկի մահվան պատճառով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի- Sputnik. Keeping Up With the Kardashians ռեալթի շոուի աստղ Քլոե Քարդաշյանը հուզիչ ֆոտոշարք է հրապարակել իր սիրելի շան՝ Գաբանայի հետ:

«Երեկ երեկոյան իմ սիրելի Գաբանան սատկեց: Նա ավելին էր, քան ընտանի կենդանին: Նա իմ առաջին երեխան էր, իմ ուղեկիցն ու ընկերը: Գաբանան անհավանական կենդանի էր: Նա ինձ երբեք մենակ չէր թողնում: Տունն առանց նրա այլևս առաջվանը չի լինի: Երբևէ չէի մտածոմ, որ այսպես կդատարկվեմ շանս կորցնելուց հետո: 14 տարի միասին ապրելը երկար ժամանակահատված է: Նա իմ կյանքում մեծ դեր է ունեցել, և ես միշտ նրան երախտապարտ կլինեմ: Ես սիրում եմ քեզ, Գուբեր և երբեք չեմ մոռանա քեզ»,- նկարների տակ մակագրել է դերասանուհին:

Աստղը հրապարակել է շան այն լուսանկարները, որտեղ նա Քլոեից ոչ պակաս հաջողված կեցվածքներ է ընդունել: Նկարներին նայելիս՝ հասկանում ես, որ Քլոեն իսկապես շատ կապված էր շան հետ: Լողավազանում, թե շքեղ ավտոմեքենայում Քլոեն և Գուբերը միշտ միասին են: Քարդաշյանը նաև շան թաթի նմանությամբ հիասքանչ ծաղկեփնջի լուսանկար է հրապարակել, որն Քլոեին էր նվիրել նրա ընկերը՝ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնը, որից, ի դեպ, դերասանուհին երեխա է սպասում:

Ավելի վաղ Քլոեն ընկերոջից Հայաստանի Հանրապետության զինանշանի նմանությամբ ոսկյա կախազարդ էր նվեր ստացել, որը զարդարված է ադամանդե քարերով: Իսկ մինչ այդ էլ 33-ամյա աստղը Instagram-ում տեսագրություն էր տեղադրել, որում նա Թոմփսոնին հայերենով սեր էր խոստովանում: Երբ Քլոեն և Թոմփսոնը սկսեցին հանդիպել, Քարդաշյանը նոր էր բաժանվել նախկին ամուսնուց՝ «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի բասկետբոլիստ Լամար Օդոմից: