Կարապետյան. «Նույնիսկ հաշվի վրա արգելանքի դեպքում չի կարելի արգելել մաքսազերծումը»

Թող մարդը բիզնեսով զբաղվի և պարտքերը մարի, կարծում է վարչապետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Նույնիսկ հաշվի վրա արգելանքի դեպքում չի կարելի արգելել ապրանքների մաքսազերծումը։ Այդ մասին փետրվարի 1-ին կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Իրականում անհասկանալի է, եթե մարդը ապրանք է ներմուծում Հայաստան և ունի արգելանք իր հաշվի վրա, ինչո՞ւ ենք մենք իրեն այդ հարցում սահմանափակում, եթե դա է հնարավորությունը նույն այդ պարտավորությունները կատարելու համար: Համենայնդեպս, մի հատ նայեք, կարծում եմ, այնտեղ խնդիր ունենք»,- ասաց վարչապետը։

Նա հանձնարարեց արդարադատության նախարարին և պետեկամուտների կոմիտեի ղեկավարին 20 օրվա ընթացքում առաջարկ կատարել նման գործարարների համար հնարավոր արգելքները վերացնելու վերաբերյալ։