Կառավարությունը ռեալիթի շոու չէ. ինչպես կանցկացվեն նիստերը

Նախարարները կարծում են, որ բաց նիստերի ժամանակ անհարկի կաշկանդվածություն է առաջանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. ՀՀ կառավարությունը նիստերը կանցկացնի փակ դռների հետևում։ Օրենքի նախագիծը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

Կառավարության ղեկավարը պետք է ապահովի կառավարության գործունեության հրապարակայնությունը և կառավարության անդամներից որևէ մեկը առանց վարչապետի թույլտվության չի կարող տեղեկատվություն տրամադրել։

«Դռնփակ անցկացնելը կառավարության անդամների առաջակներին ավելի անկեղծ, ավելի քննադատական հայացք ուղղելու հնարավորություն է տալիս»,- նիստից հետո լրագրողներին ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

Կառավարության նիստերը հրապարակային կլինեն միայն հատուկ դեպքերում։