Հայերն ավելի հաճախ են հրաժարվում քաղաքացիությունից` հօգուտ ռուսականի

Արտագաղթի ներկա տեմպերով Հայաստանի բնակչության թիվը մինչև 2040թ–ը 4 միլիոնի հասցնելու խոստումն անիրագործելի խնդիր է թվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. 2017թ-ին Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել 25 144 հայեր։ Այդ տվյալները ներկայացված են ՌԴ ներքին գործերի նախարարության պաշտոնական ամփոփագրում։

Միաժամանակ ռուսական անձնագրեր ստացող հայերի թիվը տարեցտարի աճում է։ Աղբյուրի համաձայն` 2016թ-ի նույն շրջանում Ռուսաստանի քաղաքացի են դարձել 22 264 հայեր։

Հարևան Ադրբեջանում և Վրաստանում իրավիճակն ավելի բարենպաստ է. 2017թ-ին ՌԴ քաղաքացիություն են ստացել 10 394 ադրբեջանցիներ և 2535 վրացիներ։

Վերջին տարիներին կայուն աճում է նաև հայերի թիվը, որոնք հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից։ Այդ մասին վկայում են Հայաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տվյալները։

Ամենահարուստ «հայը». Վաշինգտոնը ՀՀ քաղաքացիություն է «տվել» ռուսաստանցի միլիարդատիրոջը

Այսպես, անցած տարի քաղաքացիությունի հրաժարվելու դիմում է ներկայացրել 3823 մարդ։ Ընդհանուր առմամբ, 2012թ-ից սկսած` հայկական անձնագրերից հրաժարվել է 15 հազար մարդ, ինչը բավական խոսուն ցուցանիշ է 3 միլիոնից պակաս բնակչություն ունեցող երկրի համար։ Միաժամանակ, քաղաքացիությունից հրաժարվողների աճը տեղի է ունենում երկրաչափական պրոգրեսիայով։

Այսպես, 2012թ-ին քաղաքացիությունից հրաժարվելու 968 դիմում է ստացվել, 2013թ-ին` 1461, 2014թ-ին` 2407, 2015թ-ին` 2487, 2016թ-ին` 3863, իսկ 2017թ-ի դեկտեմբերի 1-ի տվյալներով` 3823 դիմում։

Իշխանության ներկայացուցիչներն ավելի հաճախ են սկսել խոսել արտագաղթի խնդրի մասին։ Սերժ Սարգսյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում շոշափել է այդ հարցը։ Բանն այն է, որ երկրի ղեկավարությունը նպատակ ունի մինչև 2040թ-ը երկրի բնակության թվաքանակը հասցնել 4 միլիոնի։ Հռետորական հարց` կհաջողվի՞ արդյոք բնակչության ներկա արտագաղթի պայմաններում հասնել այդ թվին։