Փետրվարը դիմավորում ենք ձյունով. եղանակի տեսություն

Օդերևութաբանները կանխատեսել են, որ ձմեռվա վերջին ամսվա առաջին գիշերը ձնոտ կլինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Հանրապետության տարածքում փետրվարի 1-ի ցերեկը, 2-5-ը կլինի առանց տեղումների եղանակ: Փետրվարի 1-ի գիշերն առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը:

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` փետրվարի 1-ի գիշերն առանձին վայրերում նաև քամին կուժգնանա (17-22 մ/վ արագություն):

«Փետրվարի 1-5-ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Երևանում փետրվարի 1-ի ցերեկը, 2-5-ը կլինի առանց տեղումների եղանակ: Փետրվարի 1-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն:

Այսօր` փետրվարի 1-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 7-9 աստիճան տաքության, գիշերային ժամերին` 2-4 աստիճան ցրտի սահմանում։