Անհայտ անձը կրակել է մոսկովյան բանկում, ոչինչ չվերցնելով` փախել է.

Զինվորական համազգեստով և դիմակով անձը մի քանի անգամ կրակել է տրավմատիկ ատրճանակից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Զելենգրադի բանկում անհայտ անձը կրակել է էլեկտրոնային հերթի մոնիտորի վրա, պահանջել է փող տալ և թաքնվել է` ոչինչ չվերցնելով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությանը։

Ինչպես հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից, չորեքշաբթի երեկոյան բանկի կենտրոնական գրասենյակի անվտանգության ծառայության աշխատակիցը հաղորդագրություն է ուղարկել «02»-ի ծառայությանը Զելենոգրադի 1522 մասնաշենքում տեղի ունեցած դեպքի մասին։

«Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ հունվարի 31-ին ժամը 19։09-ին բանկի գրասենյակ է մտել զինվորականի հագուստով և դիմակով անհայտ անձ, տրավմատիկ ատրճանակից մի քանի անգամ կրակել էլեկտրոնային հերթի մոնիտորի վրա, պահանջել իրեն փող տալ, բայց, ոչինչ չվերցնելով, թաքնվել է», — հաղորդել է մամուլի ծառայությունը։

Այժմ պարզում են` տուժածներ կան, թե ոչ, որքան է կազմում նյութական վնասը, դեպքի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։