ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. Երեկ՝ հունվարի 31-ին, ժամը 20։10-ի սահմաններում «Մուրացան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնել են, որ «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ է` 16-ամյա Ռ. Մ.-ն։ Նա ինքնասպանություն գործելու նպատակով տանը խմել է մեծ թվով դեղահաբեր։
Կայքի տեղեկություններով՝ Ռ. Մ.-ն սովորում է Երևանի դպրոցներից մեկի 9-րդ դասարանում։