Դանակահարություն Երևանում. 2 անչափահաս տղաների կյանքը մազից էր կախված

Երևանի թիվ 170 դպրոցի աշակերտների միջև վիճաբանությունը վերաճեց դանակահարության։ 2 պատանիների կյանքը հաջողվեց փրկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Հունվարի 29-ին, ժամը 16:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասում գտնվող խաղահրապարակի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել անչափահասների միջև։ Վիճաբանության ընթացքում Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ, 17-ամյա Արամ Խ.-ն դանակով հարվածել է Արման Ա.-ին, իսկ Ավան վարչական շրջանի Դ. Վարուժան թաղամասի բնակիչ, 16-ամյա Մովսես Մ.-ն էլ դանակով հարվածել է Գառնիկ Գ.-ին: Այս մասին տեղեկացնում է SHAMSHYAN.com–ը։

2 անչափահասները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն էին տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում` «կրծքավանդակի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ։

Նախնական տեղեկություններով՝ դանակահարվածներն ու դանակահարության մեջ կասկածվողները սովորում են թիվ 170 —ի տեղեկություններով։

Հունարի 31-ին արդեն ոստիկանության հաջողվել է պարզել հունվարի 29-ին Երևանում 17-ամյա Արման Ա.-ին և 18-ամյա Գառնիկ Գ.-ին դանակահարողների ինքնությունը: