Մարզպետ Քամալյան. մետաղական հանքավայրերը ստուգման գործընթացում են
© Sputnik
«Մենք սկսել ենք այդ ստուգումները։ Այս պահին ստուգումներ ենք իրականացնում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում։ Այս ստուգումների արդյունքում մենք տնտեսվարողներին ուղղություն կտանք։ Կստիպենք նոր կառավարման պլաններ ներկայացնել, այդ թվում նաև` լավագույն տեխնոլոգիաներ ներդնել`շրջակա միջավայրը քիչ —քիչ աղտոտումից ազատելու համար»,–ասում է Քամալյանը։
Նրա խոսքով` այլևս պոչամբար չի լինելու։ Կուտակելու են, ապա խյուսը չորացնելուց հետո ուղարկելու են հանքախորշեր, որտեղից որ օգտակար հանածոն հանել են։ Սա լավագույն օպտիմալ տարբերակն է։