Բասկետբոլի հայ մրցավարներին դասեր կտա իսպանացի Գարսոնը

Իսպանացի մրցավարը սեմինար կանցկացնի Հայաստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Փետրվարի 15-ից 18-ը Երևանում կանցկացվի բասկետբոլի մրցավարական սեմինար: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի եւ ՖԻԲԱ-Եվրոպայի հրավերով սեմինարը կվարի իսպանացի հայտնի մասնագետ Ֆերնանդո Գարսոնը:

Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ–ի մամուլի ծառայությունը։

Սեմինարի ընթացքում հայ մրցավարները կսպասարկեն նաև Հայաստանի մինչև 12-13 տարեկանների առաջնության եզրափակիչ հանդիպումները, որոնք կկայանան Օլիմպավանում:

Ֆերնանդո Գարսոնը փորձառու մրցավար է, որը վերջին տարիներին զբաղվում է մրցավարների վերապատրաստմամբ՝ համագործակցելով ՖԻԲԱ-ի և Իսպանիայի բասկետբոլի ֆեդերացիայի հետ: