«Արտաշատցու խաց ուտող բալա չի բերա». լվացք գողացողի թողած ուղերձը

Արտաշատում օրեր շարունակ գողացել են լվացքի պարանին չորացող հագուստները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի-Sputnik. Հունվարի 31-ին ոստիկանության Արտաշատի բաժին բերման է ենթակվել Արտաշատ քաղաքի բնակիչ 37-ամյա Մարինե Ա.-ն: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանությունում Մարինեն խոստովանել է, որ հունվարի 2-ից մինչև հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում ինքը Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի 4-րդ շենքի բնակարաններից մեկի տան պատշգամբից գողացել է լվացքի պարանին չորացող հագուստները:

Տուժողը՝ 53-ամյա Ֆլորա Գ.-ն, նախկինում կատարվածի մասին Ոստիկանություն չի հայտնել, քանի որ պատշգամբում հայտնաբերվել է նաև երկտող, որտեղ գրված է եղել. «Արտաշատցու խաց ուտող բալա չի բերա»: