Հավասարություն դեպի ձախ. տեսակամուրջ` աջ ղեկով ավտոմեքենաների թեմայով

Փետրվարի 2-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում Երևան-Թբիլիսի-Բիշքեկ տեսակամուրջ կկայանա:
Sputnik

Աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներմուծումն ու շահագործումն արդիական թեմա է ոչ միայն Հայաստանի համար: Ինչպե՞ս են լուծում այս խնդիրը հետխորհրդային երկրներում: Որտե՞ղ և ինչպե՞ս կարելի է նման մեքենաների ղեկի տեղը փոխել:

Փորձագետները Երևանում՝

«Վարորդի ընկեր» ՀԿ փոխնախագահ Դավիթ Պեդանյան,

Ճապոնական խոշոր ավտոդիլերի պաշտոնական ներկայացուցիչ Գրիգոր Համազյան։

Հավատարմագրում.

Հեռ. +374(10)600-131։ Բջջ. +374(91)42-12-35

Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով valoyan@mail.ru էլեկտրոնային հասցեով։