Սկանդալ ուղիղ եթերում . Սվանիձեն ու Շևչենկոն կռվել են Ստալինի պատճառով

«Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի «Ռադիոռուբկա» ծրագրի եթերում տեղի ունեցած վիճաբանությունը կռվի է վերածվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Լրագրող Մաքսիմ Շևչենկոն ու Նիլոկայ Սվանիձեն կռվել են «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի ուղիղ եթերում։

Ինչպես հայտնում է kp.ru–ն` վիճաբանությունն առաջացել է այն հարցից` կարելի է արդյո՞ք ստալինիզմը հիվանդություն համարել։

Շևչենկոն եթերում ընդգծել է, որ ստալինիզմը պետք է ուսումնասիրել ու մոտենալ դրան պատմության տեսակետից։ Միաժամանակ` Սվանիձեն հայտարարել է, որ դա «վարակիչ» հիվանդություն է։ «Նա (Ստալինը) Հիտլերի հետ պատերազմի ընթացքում երկիրը աղետալի վիճակի է հասցրել։ Մենք 3,8 միլիոն գերի ենք ունեցել», – նշել է Սվանիձեն։

Շևչենկոն փորձում էր հակաճառել զրուցակցին` համեմատելով ԽՍՀՄ–ի ու Ֆրանսիայի վերաբերմունքը հիտլերյան Գերմանիային։

«Ստալինյան ղեկավարության շնորհիվ մենք միակ երկիրը դարձանք, որը ֆաշիստական զավթիչներին դուրս մղեց», – ասել է Շևչենկոն։

Սակայն Սվանիձեն նշել է, որ երկիրը կռվել է «խորհրդային ժողովրդի հերոսության շնորհիվ»։

Վիճաբանությունը կռվի է վերածվել։ Հաղորդման հյուրերը վիրավորել են միմյանց ու մի քանի անգամ ապտակել։ Նրանց հաջողվել է բաժանել միայն ռադիոկայանի աշխատակիցների միջամտությամբ։

Ավելի ուշ Ռուսաստանի լրագրողների միության նախագահ Վլադիմիր Սոլովյովը կոչ է ալել Սվանիձեին ու Շևչենկոյին ավելի զուսպ լինել ու հարգել միմյանց։