ՌԱԴԻՈ

Միքայելյան. «Հայաստանում լուսնի խավարում առանձնապես չէր դիտվում»

Հունվարի 31–ին Երկիր մոլորակի որոշ հատվածներից լուսինն արյունոտ էր երևում։ Դիտարժան երևույթը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։
Sputnik
Արեգ Միքայելյան

Նրա խոսքով` լուսնի խավարում տեղի է ունենում, քանի որ լուսինը Երկրի շուրջ պտտվում է էլիպսաձև, և մեր մոլորակին առավել մոտ գտնվելու պահին, եթե լիալուսնի փուլ է լինում, ապա սկավառակը կարող է մինչև 15 տոկոս մեծ և ավելի պայծառ լինել։

Միքայելյանը նաև նշել է, որ այս մեկը բացառիկ էր նրանով, որ միաժամանակ դիտարկվել է գերլուսին` արնակապտավուն տեսքով։

«Հայաստանում լուսնի խավարում առանձնապես չէր դիտվում։ Ամեն դեպքում այդ խավարման ժամանակ լուսինը ծածկվում է երկրի ստվերով, երկրի մթնոլորտից անցած արեգակի լույսը բեկվելով մի փոքր ընկնում է լուսնի վրա և լուսավորում վարդագույն, կարմրավուն լույսով։ Դա կոչվում է վարդագույն կամ արյունոտ լուսին»,- ասաց Գաբրիելյանը։

Մեկնաբանելով այն խոսակցությունները, թե այս երևույթը չարագույժ կանխատեսում է Երկրի և դրա բնակիչների համար, գիտնականը նշել է, որ մեր մոլորակի բնական արբանյակը կարող է ազդել մարդկանց վրա, սակայն հստակ ասելու համար պետք է լուրջ ուսումնասիրություն կատարել։