Լիլիթ Կարապետյանն ուզում է կարծիք լսել. նա դիմել է երկրպագուներին

Հայտնի երգչուհին պատրաստվում է նոր երգ ներկայացնել և այդ կապակցությամբ հարց է ուղղել երկրպագուներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Լիլիթ Կարապետյանն օգնություն է խնդրում իր երկրպագուներից։ Երգչուհին Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել։

«Սիրելիներս, նոր երգ պիտի պատրաստեմ։Ասեք, խնդրեմ, դանդաղ լինի, թե պարային։ Ձեր կարծիքն ինձ համար շատ կարևոր»,- լուսանկարին կից գրել է նա։

Նրա գրառմանը հաջորդել են մեկնաբանությունները։ Երկրպագուներից ոմանք հայտնել են, որ լավ կլիներ` «դանդաղ» երգ լիներ, ոմանք նախապատմությունը տվել են պարային ռիթմերին, բայց գրեթե բոլոր մեկնաբանություններում մարդիկ գովերգել են երգչուհուն։

 

Լիլիթ Կարապետյանը ծնվել է 1975թ. հունիսի 10-ին։ Նրան ճանաչում է բերել հատկապես 1996թ.-ին նկարահանված «Մեր բակը» ֆիլմը, որից հետո սկսել է համագործակցել «Արդինի» ստուդիայի հետ: 2000թ-ից աշխատում է որպես անհատ երգչուհի: Բազմաթիվ համերգներով եղել է արտերկրում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Գերմանիա, Իրան: