Փերիս Հիլթոնը ձևացրել է, թե Քիմ Քարդաշյանն է. լուսանկար

Քարդաշյանի ամուսինը` Քանյե Ուեսթը, քասթինգ է անցկացրել և մասնակցության հրավիրել Փերիս Հիլթոնին, Յովաննա Վենտուրային և պոռնոդերասանուհի Լիլա Սթարին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Ամերիկյան դերասանուհի, հաղորդավարուհի և նույնիսկ երգչուհի Փերիս Հիլթոնը նկարահանվել է Yeezy-ի նոր հավաքածուի գովազդում. ռեփեր Քանյե Ուեսթը հենց այս ապրանքանիշով է հագուստ արտադրում։ Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, Հիլթոնը կերպարանափոխվել է քասթինգի համար և ներկայացել Քանյեի կնոջ` ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կերպարով։

Ինչպես նշում է պարբերականը, թեև 36-ամյա Հիլթոնը 5 սանտիմետրով բարձրահասակ է Քարդաշյանից, սակայն հեշտությամբ կրկնօրինակել է նրան հագուստի և դիմահարդարման միջոցով։

Քանյեի նոր հավաքածուի գովազդային արշավի մոդելի դերին են հավակնում նաև Յովաննա Վենտուրան, Սառա Սնայդերը, հագուստի դիզայներ Սեմի Միրոն, Playboy-ի աստղ Էբիգեյլ Ռետչֆորդը, ինչպես նաև պոռնոդերասանուհի Լիլա Սթարը։