Հայաստանցին Կրասնոդարում կողոպտել է մի կնոջ, բայց նրան տվել է իր հեռախոսահամարը

Հեռախոսը որոնելու պատրվակով տղամարդը զոհին տվել է իր իսկական հեռախոսահամարը, կինը զանգել է։ Իսկ հետո զանգահարել են ոստիկանները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Կրասնոդարի բնակչուհին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իրեն կողոպտել են փողոցում։ Տուժածը հայտնել է, որ անհայտ անձը նրա ձեռքից պոկել է ոսկյա ապարանջանը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի վարչության մամուլի ծառայությունը։

27 տարեկան կինը պատմել է, որ փողոցում մի տղամարդ է մոտեցել, խնդրել է միասին գտնել բջջային հեռախոսը, որը նա իբր մոռացել է շքամուտքի մոտ։ Այն պահին, երբ տուժածն իր հեռախոսից զանգել է անծանոթի ասած հեռախոսահամարով, տղամարդը պոկել է կնոջ ոսկյա ապարանջանը և փախել։

Վնասը կազմել է ավելի քան 6000 ռուբլի (մոտ 100 ռուբլի)։

Ոստիկանները ստուգել են համարը. պարզվել է, որ հանցագործը զոհին տվել է իր իսկական հեռախոսահամարը։ Արդյունքում իրավապահ մարմինները գտել են տղամարդուն, տուժածն առերեսման ժամանակ ճանաչել է մեղադրյալին։

Պարզվել է, որ 28 տարեկան երիտասարդը ծնվել է Հայաստանում, ապրում է Տուապսեում, նախկինում քրեական պատասխանատվության չի ենթարկվել։

Կողոպուտի փաստով հարուցվել է քրեական գործ համապատասխան հոդվածով, հային սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում։