«Համեստ» Աննա Մուրադյանը. թալանել են Ռուսաստանի մշակույթի նախարարության աշխատակցին

Գողը ներխուժել է Մշակույթի նախարարության 26-ամյա աշխատակցուհու բնակարան և տարել գումարն ու թանկարժեք իրերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Հունվարի 25-ի երեկոյան Մոսկվայի կենտրոնում բնակարան են թալանել։ Տուժածը Ռուսաստանի մշակույթի նախարարության աշխատակից Աննա Մուրադյանն է։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամ ալիքը։

Հայաստանցին Կրասնոդարում կողոպտել է մի կնոջ, բայց նրան տվել է իր հեռախոսահամարը

Գողը Խամովնիկում գտնվող բնակարան է մտել ջրատար խողովակով և հեռացել 300 հազար ռուբլով ու թանկարժեք իրերով։

Առանձնակի ուշադրության է արժանի այն փաստը, որ Մուրադյանի բնակարանը գտնվում է Գագարինսկի նրբանցքում, որտեղ ամենահամեստ բնակարանի գինը 55 մլն ռուբլի է։

Նշվում է նաև, որ Աննա Մուրադյանը շատ է սիրում թանկարժեք պայուսակներ։ Նրա հավաքածուի մեջ կա Hermes Kelly ապրանքանիշի մի քանի պայուսակ, յուրաքանչյուրը` 1.5 մլն ռուբլի արժողությամբ: Բայց սա ամբողջ ցանկը չէ։ Նրա հավաքածուում պայուսակ կա Chanel Vintage-ից (850 հազար ռուբլի), Chanel-ից (400 հազար ռուբլի), Gucci-ից (200 հազար ռուբլի) և Louis Vuitton-ից (150 հազար ռուբլի)։ Բոլոր պայուսակների ընդհանուր արժեքը` 4.6 մլն ռուբլի։

Բացի այդ, նա ունի 2 «համեստ» մեքենա` BMW X5 և Mercedes-Benz G63 AMG։