«Զվարթնոց» օդանավակայանը կքանդեն

«Հայկական ժամանակի» տվյալներով «Զվարթնոց» օդանավակայանն արմատապես կփոխվի. հին շենքը քանդվելու է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը քննարկման է ներկայացրել «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018-2022 թվականների մաստեր պլանի նախագիծը:

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական «e-draft.am» կայքում տեղադրվել է մաստեր պլանի հավելավածը, որտեղ ներկայացված է կատարվելիք աշխատանքների նկարագրությունը։

Ուղևորահոսքի կանխատեսվող աճի և նոր վազքուղու համար ներդրումների պահանջին համապատասխան կավելանա կառամատույցի և օդանավերի կայանատեղերի վերանայման պահանջը: Մաստեր պլանի 4-րդ փուլի աշխատանքները ներկայացված են երկու բաժիններով։ Առաջին՝ հին շենքի քանդումը նկատի կառնվի նստեցման հատվածի ընդլայնման նոր նախագիծը կառավարություն ներկայացնելուց և քաղաքապետարանի կողմից քանդման հետագա թույլտվությունից հետո։  2-րդ՝  կառամատույցի ծածկի նորացում, վազքուղու վերանորոգման աշխատանքներ, օդանավակայանի շահագործում»։