Ատոմ Մարգարյան. «կրեմլյան ցուցակը» հիշեցնում է սառը պատերազմի ժամանակները
© Sputnik
«Պատժամիջոցների ռեժիմը շարունակելու է խորանալ, դրան կհետևեն պատասխան գործողությունները։ Այդպիսի ցուցակ, կարծում եմ, նաև ՌԴ ունի։ Դա լավ բան չի խոստանում ո՛չ Ամերիկային, ո՛չ Ռուսաստանին, ո՛չ էլ 3–րդ երկրներին։ Սա հիշեցնում է սառը պատերազմ»,–ասում է Մարգարյանը։
Տնտեսագետի խոսքով` բնականաբար, սա իր ազդեցությունը կունենա բորսայի վրա։ Պոտենցիալ վտանգ կա, որ կարող են այլ երկրներում գործարարների ներդրումները սառեցնել։ Սա վատ հետևանքներ է ունենալու և՛ պատժամիջոցներ կիրառողների, և՛ դրանք կրողների վրա։ Չեն շահի նաև եվրոպական երկրները։