Վարորդի դիակը կարողացել են դուրս բերել ավտոմեքենան շրջելուց հետո

Ողբերգական ավտովթարի զոհ է դարձել 35 տարեկան տղամարդը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Երեկ՝ հունվարի 29-ին, ժամը 22։40-ի սահմանում Արարատի մարզի բնակիչ, 35-ամյա Գրիգորի Բաղրամյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում՝ Արմաշ գյուղի վարչական տարածքում, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և շրջվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ շրջել են ավտոմեքենան, որից հետո նոր կարողացել են դին դուրս բերել։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է Ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ըստ կայքի` նշված հատվածում հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, այդ թվում՝ մահվան ելքով։