Ինչպես են իդեալական ընկերուհիներ Վարդան ու Սեդոկովան անցկացրել երեկոն. լուսանկար

Ռուս երգչուհի, «ՎԻԱ Գրա»–ի նախկին մեներգչուհի Աննա Սեդոկովան պատմել է` ում հետ է անցկացրել կիրակի երեկոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. «ՎԻԱ Գրա»-ի նախկին մեներգչուհի Աննա Սեդոկովան Instagram-ի իր էջում համատեղ լուսանկար է հրապարակել պարուհի, pol-dance-ի աշխարհի չեմպիոն Վարդայի հետ (Վարդանուշ Մարտիրոսյան)։

«Անհավանական համեղ երեկո @varda_varda-ի հետ @wineandcrab-ում ❤️ Ծովախեցգետին և հիանալի գինու ընտրություն», — լուսանկարը մակագրել է Սեդոկովան։

 

Բաժանորդներին դուր է եկել դուետը. հաշված ժամերի ընթացքում ավելի քան 70 հազար օգտատեր սեղմել է «հավանել» կոճակը։

Վարդան, Սեդոկովան և ռուս դերասանուհի Նատալյա Ռուդնյովան մի քանի տարվա ընկերներ են։ Երկրպագուները Սեդոկովային և նրա ընկերուհիներին իդեալական «ՎԻԱ Գրա» են անվանել։

Վարդան ծնվել է 1985թ.-ի մարտի 3-ին բազմազավակ ընտանիքում։ Աղջիկը 2 բարձրագույն կրթություն ունի` մասսայական միջոցառումների ռեժիսորի և ֆիզկուլտուրայի ուսուցչի, մարզչի։ Կարիերայի ընթացքում նա կարողացել է շատ տիտղոսներ և մրցանակներ շահել` ելույթ ունենալով «Սև հրեշտակ» բեմական անունով։