Թբիլիսիի մետրոյում փլվել է առաստաղը, կան տուժածներ. տեսանյութ

Թբիլիսիի մետրոյի «Վարկետիլի» կայարանում փլվել է կախովի առաստաղը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Թբիլիսիի «Վարկետիլի» մետրոյի կայարանում կախովի առաստաղի փլվելու հետևանքով 7 մարդ է տուժել։ Այդ մասին գրում է Sputnik Գրուզիան։

«Վարկետիլի» մետրոյի կայարանը փակ կլինի ամբողջ օրը։ Այս պահին ուղևորներին չեն սպասարկում։ 7 տուժածներին շտապ բժշկական օգնություն են ցուցաբերել, հիվանդանոց կտեղափոխվեն նրանք, ովքեր դրա կարիքն ունեն։ Երթևեկությունը մետրոյի կայարանի մոտ դժվարացել է։

Դեպքի վայր է մեկնում Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Վերջին անգամ նշված կայարանում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել 2017 թվականին։