Նազենի Հովհաննիսյանը վերադառնում է թատրոն

Հայտնի դերասանուհի և հաղորդավար Նազենի Հովհաննիսյանը կարոտով է վերադառնում թատրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Հանրահայտ հաղորդավար և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը կվերադառնա Երևանի Կամերային թատրոն։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Շա՜տ կարոտած Երևանի Կամերային Թատրոնին ու իմ խաղընկերներին, խաղալու եմ «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը»,- գրել է նա։

Նազենին նաև լուսանկար է հրապարակել ներկայացումից։

«Այս լուսանկարն էլ մեր կյանքից մի դրվագ է, էդ ներկայացման մեջ մի կյանք ենք ապրում…»,- լուսանկարին կից գրել է նա։

Նշենք, որ Նազենի Հովհհանիսյանը խաղացել է նաև Գրիբոյեդովի «Դժբախտություն և բանականություն»,«Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Վերջին տանգոն» և այլ ներկայացումներում, նկարահանվել է մի շարք ֆիլմերում։