ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. «Ելք» դաշինքի օրինագիծը` ուղղված աշխատող մայրիկների իրավունքների պաշտպանությանը, չարժանացավ կառավարության հավանությունը։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը խորհրդարանից։
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի քննարկմանը դրված օրինագծով առաջարկվում էր աշխատանքից մեկ ժամ շուտ թողնել աշխատող ծնողներից մեկին, որպեսզի նա կարողանա երեխային վերցնել մանկապարտեզից։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Թադևոս Ավետիսյանը Ինչպես նշեց Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ աջակցության նման միջոցներ գործում են պետական կազմակերպություններում, իսկ մասնավորներում կմնան աշխատողի և գործատուի հայեցողությանը։
Աշխատող մայրերը կարող են անցնել ոչ լրիվ աշխատանքայինի օրվա, բայց միայն կողմերի համաձայնությամբ։ Ոչ ոք չի կարող ստիպել գործատուին։
«Բայց մեզ մոտ նախկինի պես գործում են այլ երաշխիքներ աշխատող մայրերի համար, այդ թվում` երեխային խնամելու համար արձակուրդի ժամանակ աշխատանքից հեռացնելու արգելքը», — ասաց Ավետիսյանը։
Նշենք, որ մի շարք եվրոպական երկրներում աշխատողը կարող է աշխատանքի ճկուն ժամեր խնդրել, ընդ որում ոչ միայն երեխաներին կամ տարեցների խնամելու համար, այլ նաև այլ պատճառներով (օրինակ` ուսման)։ Ընկերության ղեկավարը պարտավոր է դիտարկել դիմումը, բայց նաև մերժելու իրավունք ունի, եթե դա վնասում է գործին։