ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարքեթիլի» կայարանի առաստաղը փլուզվելու հետևանքով էթնիկ հայեր կամ Հայաստանի քաղաքացիներ չեն տուժել, հաղորդում է Վրաստանում Հայաստանի դեսպանատունը Facebook–ի իր պաշտոնական էջում։
««Վարքեթիլի» կայարանի կախովի առաստաղը փլուզվելու հետևանքով տուժածների շարքում չկան էթնիկ հայեր կամ Հայաստանի քաղաքացիներ», – ասվում է հաղորդագրությունում։
Այսօր առավոտյան 11–ին Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարքեթիլի» կայարանի կախովի առաստաղը փլուզվելու հետևանքով տուժել է 11 մարդ։ Նրանցից երկուսը ծանր վիճակում հոսպիտալացվել են։ Մետրոյի կայարանն ամբողջ օրը փակ է։ Պատահարի վայր է ժամանակ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Նա արդեն հայտարարել է, որ առաստաղի փլուզման մեղավորները պատասխան կտան օրենքի առաջ։