ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Ապօրինի խաղային բիզնեսում մասնակցություն ունենալու համար ուկրաինական Ռովնո քաղաքում դատելու են 23–ամյա հայ տղայի։ Այս մասին այսօր հայտնում են ուկրաինական ԶԼՄ–ները։ Մեղադրական վճռով քրեական գործը դատարան է ուղղվել։
Քննությունը սահմանել է, որ Ժիտոմիրում 23–ամյա հայը, որի անունը չի նշվում, ապօրինի խաղային բիզնես կազմակերպած հանցավոր խմբավորման անդամ է եղել։ Խմբավորումը ղեկավարել է 38–ամյա ուկրաինացի կինը։ Դրա մեջ ներառված են եղել 34–ամյա տեղացի բնակիչն ու Ժիտոմիրի մեկ այլ 40–ամյա բնակչուհի։
Խմբավորման բիզնեսն առնվազն կես տարի ծաղկունք է ապրել` 2017 թվականի հունվարից օգոստոսից։ Ռովնոյկում գտնվող չորս ոչ բնակելի տարածք (հենց այնտեղ էին կասկածյալները խաղեր կազմակերպում) խուզարկելուց հետո, բռնագրավվել է համապատասխան ծրագրային ապահովություն ունեցող համակարգչային տեխնիկայի 347 միավոր, նաև մեծ չափով կանխիկ գումար։
Մեղադրյալներին սպառնում է 170–ից 680 հազար գրիվնա (20 հազար դոլարից մի քիչ ավել) տուգանք` ամբողջ ունեցվածքի բռնագրավմամբ։ Մեղադրյալներին գրավի դիմաց բաց են թողել։