«Ты супер!»–ի երկրորդ եթերաշրջանը ՆՏՎ–ում կսկսվի փետրվարի 10–ին

«Ты супер!» հեռուստատեսային շոուի երկրորդ եթերաշրջանի հայ մասնակիցը Սաթենիկ Գրիգորյանն է Վանաձորից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. «Ты супер!» միջազգային մրցույթի երկրորդ եթերաշրջանի ցուցադրությունը կսկսվի փետրվարի 10–ին ՆՏՎ հեռուստաալիքով։ Այդ յուրահատուկ վոկալային նախագիծն օգնում է ստեղծագործական ասպարեզում կատարելագործվել դժվար ճակատագրերով երեխաներին։

Ինչպես անցած տարի, այս տարի է շոուն կվարի Վադիկ Տակմենևը, իսկ ահա աստղային ժյուրիի կազմը կհայտարարվի միայն մամուլի ասուլիսի ընթացքում, որը տեղի կունենա «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հունվարի 31–ին, ժամը 11։00–ին։

Անցած շաբաթ հայտնի է դարձել, որ ժյուրիի անդամներից մեկը կլինի Սերգեյ Լազարևը։ Հիշեցնենք, որ Եվրատեսիլ 2016–ի հանդիսատեսի քվեարկության հաղթողը մասնակցել է ՆՏՎ–ի «Ուզում եմ Մելաձեի մոտ» նախագծին` որպես ուսուցիչ, և թիմը Սերգեյի ղեկավարությամբ հաղթանակ է տարել շոուում։ «Ты супер!» շոուի երկրորդ եթերաշրջանի ժյուրիի մնացած անդամների անունները հայտնի կդառնան հունվարի 31–ին։