ՌԱԴԻՈ

Մարգարյան. «ՌԴ–ում գործող հայ գործարարների կապիտալը ևս կարող է հայտնվել ռիսկի գոտում»

ԱՄՆ ֆինանսների նախարարը հրապարակել է աղմկահարույց «կրեմլյան ցուցակը»։ Ցուցակում ընդգրկված են Ռուսաստանի գրեթե բոլոր գործարարներն ու քաղաքական գործիչները։
Sputnik
Ատոմ Մարգարյան. «կրեմլյան ցուցակի»՝ մեր հայրենակիցների կապիտալը ևս ռիսկի գոտում է, բայց լրացուցիչ հնարավերություններ կարող է ստեղծել նրանց համար

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ՌԴ–ում գործող հայ գործարարների կապիտալը ևս կարող է հայտնվել ռիսկի գոտում։

«Կարող են նաև սահմանափակումների ենթարկվել, կարող են որոշակի բացասական ֆոն ստեղծել նրանց ընկերությունների նկատմամբ։ Բայց կարծում եմ` չկա չարիք, առանց բարիքի։ Նրանց համար կարող են լրացուցիչ հնարավորություններ ստեղծվել 3–րդ երկրներում ներդրումների համար, որոնք զերծ են պատժամիջոցներից։ Մեր հայրենակիցները կարող են մեծացնել իրենց ներդրումները Հայաստանում»,–ասում է Մարգարյանը։

Նրա կարծիքով` սա գլոբալ վերաբաշխումների քաղաքականություն է։ Աշխարհը նոր վերաբաժանման սկզբին է։