Տիգրան Մարկոսյան
© Sputnik
Կառավարության կազմը կանխորոշված է 2015թ.–ի Սահմանադրական փոփոխություններով և այն կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից։
«Նախարարությունների ցանկը ներկայիս նախարարությունների ցանկից ոչնչով չի տարբերվելու, այն առանձնահատկությամբ, որ այստեղ ունենք նրանց գործունեության ոլորտի հատուկ շեշտադրումներ։ Կարող են լինել մինչև 3 փոխվարչապետներ, թե կոնկրետ քանիսը կլինեն, կորոշվի օրենքի նախագծով»,-ասում է Մարկոսյանը։
Նրա խոսքով՝ Սահմանադրությունը մեզ պարտավորեցնում է չունենալ կառավարությանն առընթեր մարմիններ, այլ դրանց փոխարեն ունենալ պետական կառավարական համակարգի մարմիններ։