ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Հայաստանի և Ղրղըզստանի քաղաքացիները կնախընտրեն արտագաղթել Ֆրանսիա կամ Չինաստան և ապրել նպաստով, քան մնալ իրենց երկրներում, կարծում է ղրղըզստանցի քաղաքագետ Դենիս Բերդակովը։
«Եվրասիական տնտեսական միության համար առանցքային վտանգ են ԵԱՏՄ երկրների վերնախավերը։ Ցավոք, մենք տեխնոլոգիապես շատ հետ ենք մնում մյուս երկրներից։ Իմ կարծիքով` Հայաստանի շատ քաղաքացիներ երազում են ապրել Ֆրանսիայում 500 եվրո նպաստով։ Ղրղըզստանում նույն խնդիրն է. երիտասարդությունը տեսնում է զարգացած Չինաստանը և ձգտում է այնտեղ», – ասաց Բերդակովը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած Երևան–Բիշքեկ տեսակամրջի ժամանակ։
Նրա խոսքով` միության երկրներում այլընտրանքի բացակայությունն անվտանգության առանցքային սպառնալիքն է։ Դա թույլ է տալիս արտաքին ուժերին հեշտությամբ ազդել մեծամասնության կարծիքի վրա, օգտագործել ժողովրդին հօգուտ իրենց նպատակների։
«Երիտասարդությունը ցանկանում է զարգանալ, անվտանգության, ուտելիքի, կայունության կարիք ունի», – ասաց Բերդակովը։
Նա կոչ արեց ԵԱՏՄ անդամ երկրներին մտածել այդ մասին և լուծել ներքին մարտահրավերների խնդիրը։ Երևանում, հակառակը, ԵԱՏՄ անդամ երկրների խոցելիության հիմնական գործոնը համարում են Ռուսաստանի և Արևմուտքի առճակատումը։
«Այդ ֆոնին Հայաստանում կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք աշխատում են արևմտյան դրամաշնորհներով, առաջ են մղում երկրի համար վտանգավոր օրինագծեր», – ասաց Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության փոխնախագահ Ծովինար Կոստանյանը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում։
Մասնավորապես, նա նշեց, որ Հայաստանում աղմուկ հանած ընտանեկան բռնությունը կանխելու և բռնության զոհերին օգնելու մասին օրենքը։ Օրինագիծը ստորագրել է Հայաստանի նախագահը 2017թ–ի դեկտեմբերի 30–ին։ Օրենք մեծ աղմուկ է բարձրացրել ծնողների մեղավորության կանխավարկածի մասին վիճելի կետի պատճառով։
Փորձագետը խնդրահարույց է անվանել նաև Քրեական օրենսգրքի նոր նախագիծը, որում ավելացվել է 197 հոդվածը։ Այն նախատեսում է քրեական պատասխանատվություն ֆիզիկական անձանց և պետական պաշտոնյաների համար` սեռական կողմնորոշման հարցում խտրականության համար։
«Օրինակները շատ են, և դրանք հիմնականում առաջ են մղում արևմտյան ՀԿ–ները։ Միայն Հայաստանում այսօր կա 60 կազմակերպություն, որոնք ֆինանսավորում են ստանում «Հայաստանի բաց հասարակություն» հիմնադրամի կողմից (Սորոսի հիմնադրամ, խմբ.)», – ասաց Կոստանյանը։
Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Արման Ղուկասյանը վստահ է, որ Հայաստանը կարող է Եվրամիությունը և ԵԱՏՄ–ը միավորող կամուրջ դառնալ։ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, պետք է ԵՄ–ից օգուտ քաղի` ոչ ի վնաս երկրի անվտանգության։
«Հայաստանը միության միակ երկիրն է, որը համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ` լինելով ԵԱՏՄ անդամ։ Միաժամանակ, դա չի կարող գնահատվել որպես սպառնալիք միության երկրների համար», – կարծում է Ղուկասյանը։
Եվրամիության հետ հարաբերություններ կառուցելով` Հայաստանն իր անվտանգության համար պետք է անտեսի ԵՄ անդամ երկրների համագործակցության փորձը։ Մասնավորապես, երկիրը կարող է օգտվել Մոլդովայի փորձից, նշել է փորձագետը։ Նա նաև նշել է, թե ինչ դրական բան է ստացել Հայաստանը ԵԱՏՄ անդամակցությունից։
«Եթե Հայաստանը չմտներ ԵԱՏՄ, ապա միանգամից միլիարդ դոլար կկորցներ», – ասել է փորձագետը։
Նա նշել է, որ միության շնորհիվ Հայաստանին հաջողվել է նվազագույն կորուստներով դուրս գալ տնտեսական ճգնաժամից։