ՌԱԴԻՈ

Քամալյան. «Տեսչական մարմնի գործունեության արդյունքում ծառահատումների լուրջ նվազում կա»

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Մարզպետ Քամալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացնում է տեսչական մարմնի գործունեության արդյունքները ծառահատման ոլորտում։
Sputnik
Մարզպետ Քամալյան. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հիմնական սկզբունքը պետք է լինի կանխարգելումը, խնդիրը՝ որ օրինախախտները պատժվեն

«Տեսչական մարմնի գործունեության արդյունքում ծառահատումների լուրջ նվազում կա, բայց սխալ կլինի ասել, թե իսպառ վերացել է, որովհետև կա սոցիալական խնդիր»,–ասում է Քամալյանը։

Նրա խոսքով` իրենց հիմնական գործունեությունը ոչ թե պատժիչ պիտի լինի, այլ կանխարգելիչ։ «Մենք պետք է ամեն կերպ կանխարգելենք ծառահատումները։ Իսկ օրենքը չարամտորեն խախտողների հանդեպ ստիպված համապատասխան միջոցառումներ կկիրառենք»։