Դաժան Բաքուն. «գիշերային թիթեռնիկը» ծեծել է արաբ զբոսաշրջիկին

Բահրեյնից ժամանած զբոսաշրջիկը «սիրո քրմուհուն» մի քանի ապտակ և աքացի է հասցրել, կինը պարտք չի մնացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Երիտասարդ կինը ծեծել է Բահրեյնից ժամանած զբոսաշրջիկին, հայտնում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով Բաքվի իրավապահ մարմիններին։

Բահրեյնի 25-ամյա քաղաքացի Մոհամմեդի նկատմամբ բողոք է ներկայացրել 1986 թվականի ծնված կինը։ Նա հայտնել է, որ զբոսաշրջիկը հրավիրել է հյուրանոցային համար, որպեսզի իրար հետ հաճելի ժամանակ անցկացնեն։ Բայց ինչ-որ վեճ է ծագել, և տղամարդը ծեծել է կնոջը։

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ արաբը ոչ միայն ծեծել է իր հյուրին, այլև ինքն է հարվածներ ստացել։ Կինը բավականին հանդուգն է եղել և չի հանդուրժել զբոսաշրջիկի աքացիներն ու ապտակները։

Վեճի նախնական պատճառը եղել է այն, որ կնոջը չի գոհացրել տղամարդու առաջարկած գումարի չափը։ Դատարանը կորոշի` ով է ճիշտ, ով` մեղավոր, իսկ մինչ այդ Նասիմի շրջանի ոստիկանության 22-րդ բաժանմունքը հետաքննությունն է անցկացնում։