ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Թատրոնի և կինոյի հայտնի դերասան, հաղորդավար Վյաչեսլավ Մանուչարովը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել գրող, երգիծաբան Եվգենի Պետրոսյանի և երգչուհի Զառայի հետ։
Արտիստը գրել է, որ այս տարվա առաջին աշխատանքային օրը սկսել է անհավանական հանդիպումից։
Դերասանի բաժանորդներն իսկույն արձագանքել են հրապարակմանը` մեկնաբանություն գրելով լուսանկարի տակ. «Ինչ հաճելի է», «Ինչպես տարին սկսես, այնպես էլ կանցկացնես այն, մաղթում եմ հաճելի հանդիպումներ և թեթև աշխատանք ամբողջ 2018թ-ի ընթացքում», «Ի՜նչ լավ է։ Ինչպիսի՜ տաղանդներ»։
Մեկ այլ օգտատեր գրել է «Հայե՛ր, առա՜ջ։ Սա հաջողության և փողի նշան է»։
Երգիծաբան Եվգենի Պետրոսյանը նույնպես տեղադրել է այդ լուսանկարն իր էջում` գրելով, որ աշխատանքային շաբաթը սկսել է գործընկերների հետ։ Արտիստը բոլորին հաջողություն է մաղթել։
Վյաչեսլավ Մանուչարովը սովորել է Մոսկվայի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետին առընթեր քիմիական թեքումով դպրոցում։ Դպրոցական տարիներին նկարահանվել է «Պարզ ճշմարտություններ» երիտասարդական սերիալում։
2003թ-ին ավարտել է Շչուկինի անվան Բարձրագույն թատերական ուսումնարանը։ 2003-2009թթ-ին աշխատել է Ռուսական ակադեմիական երիտասարդական թատրոնում։
2012թ-ից սկսել է համագործակցել Ռայկինի անվան Էստրադայի թատրոնի հետ։