ՌԱԴԻՈ

Պողոսյան. «Մեր ամենաուժեղ կողմը միշտ եղել է «դուխը»»

Քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսում է հայկական բանակի մասին։
Sputnik
Թևան Պողոսյան. Մեր սահմաններն անառիկ են. մեր բանակն ապացուցել է, որ տերն է առաջնագծում

Նրա խոսքով` մեր սահմաններն անառիկ են, և բանակն ապացուցել է, որ առաջնագծի տերն է։ Ճիշտ է` բանակը միշտ պետք է զարգանա, բայց այսօրվա դրությամբ հայկական բանակն ապահովում է ամենակարևոր խնդիրը` անվտանգությունը։

«Մեր ամենաուժեղ կողմը միշտ եղել է «դուխը» և այն նվիրյալների առկայությունը, որոնք կարողացել են մեզ պարգևել այս երջանկությունը, այն է` հպարտանալ, որ կա Հայաստանի
Հանրապետություն և Արցախի Հանրապետություն կամ միացյալ Հայաստան»,- ասաց Պողոսյանը։

Նա մաղթեց, որ հայոց բանակի հաղթանակներն անպակաս լինեն։

«Բայց պարտադիր չէ, որ դրանք միայն ռազմական լինեն։ Խաղաղության հաղթանակը նույնպես շատ կարևոր է։ Երբ դու կարողանում ես այնպիսի իրավիճակ ձևավորել, որ որևէ մեկը ռիսկ չանի կրակել»,- նշեց Պողոսյանը։