ՌԱԴԻՈ

Գրիգորյան. «Թուրքիայի ծրագրերը չեն իրականանում»

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Սիրիայի հյուսիսում ընթացող ռազմական գործողությունների մասին, որոնք ձեռնարկել է Թուրքիան։
Sputnik
Սարգիս Գրիգորյան

Գրիգորյանը նշում է, որ ըստ տեղեկությունների` երեկ թուրքերը գրավել են ռազմավարական կարևորություն ունեցող մեկ-երկու բարձունք։ Հավանաբար Թուրքիան հետևյալ մարտավարություն է կիրառում` չի փորձում մտնել գյուղաբնակ հատված, այլ բարձունքները վերցնում է որոշակի առավելություն ունենալու համար` հետագայում նպատակ ունենալով շարժվել դեպի արևելք, որտեղ քրդերն են։

Նրա խոսքով` Թուրքիայի այն ծրագրերը, որոնք մշակվել էին ռազմական գործողությունները սկսելուց առաջ, կարծես չեն իրականանում։

«Նրանք հենց սկզբնական շրջանում իրենց վերահսկողության տակ առան 10-15 գյուղ, և հիմնականում հենց այդ հատվածում էլ ընթանում են ռազմական գործողությունները»,– ասաց փորձագետը։

Գրիգորյանը նշեց, որ Աֆրինը խիտ բնակեցված քաղաք է, այնտեղ կան լեռներ ու անտառներ, քրդերն ունեն բավական լուրջ ներուժ, բայց միևնույն ժամանակ Թուրքիան հաշվի էր առել այս ամենը, և ռազմավարական բարձունքները վերցնելու մարտավարությունը քրդական ուժերին մասնատելու նպատակ ուներ, որպեսզի հետագայում հեշտանա առաջխաղացումը։