Մենք չէինք հավատում, որ ՀԴԲ–ի հետ կապ ունի. Սիմոնյանը` Google–ի մասին

Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է Google-ի դիրքորոշումը RT–ի վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության և RT միջազգային ալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատասխանել է Google-ին։

Սիմոնյանը բացահայտել է Պուտինի ու ԱՄՆ նախագահի նախկին խորհրդականի հանդիպման մանրամասները

«Մենք չէինք հավատում, որ Google-ը Կենտրոնական հետախուզական վարչությունից է, բայց արի ու տես…», — ասել է նա, երբ Google —ը սկսել է պիտակել իբր «արտասահմանյան պետության կողմից ֆինանսավորվող» նյութերը։

Մասնավորապես, ընկերությունը հայտարարել է, որ արդեն երևում են հատուկ պիտակներ, որոնք ցույց են տալիս ռուսական իշխանությունների և RT-ի կապը։ Նույնը տեղի կունենա YouTube-ում, հաղորդել են ընկերության ներկայացուցիչները սենատում, այսպես կոչված, «ընտրություններին ռուսական միջամտության» մասին լսումների ժամանակ։

ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի` իշխանության գլուխ անցնելուց հետո հետաքննություն է ընթանում «ամերիկյան ընտրություններում ռուսական միջամտության» վերաբերյալ։ Թեև մինչև հիմա ապացույցներ չեն գտել, այնուհանդերձ Ռուսաստանի և ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվում են սահմանափակող միջոցներ։

Այսպես, ավելի վաղ Twitter սոցցանցն արգելափակել էր ռուսական RT և Sputnik ալիքների գովազդը։