Գագիկ Սուրենյան
© Sputnik
Նրա խոսքով` թույլ տեղումների հավանականություն կա այսօր գիշերը և հունվարի 31-ի լույս փետրվարի 1-ի գիշերը։
Ջերմաստիճանի` վերջին օրերի նվազումը պայմանավորված էր Ղազախստանի տարածքից եկած սիբիրյան անտիցիկլոնով. արկտիկական ցուրտ հոսանքներ էին թափանցել Հայաստան։
«Վաղվանից դրանք կփոխարինվեն տաք օդային հոսանքներով։ Մինչև փետրվարի 3-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 14-15 աստիճանով»,- ասաց Սուրենյանը։
Արդեն փետրվարի 2-ին, 3-ին Արարատյան դաշտում և Երևանում ջերմաստիճանը կհասնի 10-11 աստիճան տաքության, Տավուշում և Սյունիքի հովտային գոտում` 15-17 աստիճան տաքության։