Սերժ Սարգսյանն Օսիկյանին ազատեց պաշտոնից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Արթուր Օսիկյանն ազատվեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից։ Այս մասին նշված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

«Հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 16-րդ հոդվածի 1-ին մաuը` որոշում եմ Արթուր Օսիկյանին ազատել Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից»,- նշված է նախագահի հրամանագրում:

Սերժ Սարգսյանը հրամանագիրը ստորագրել է երեկ` հունվարի 28-ին։

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով քրեակատարողական վարչության պետ է նշանակվել Ռաֆայել Հովհաննիսյանը։