Պարուհի Վարդան բացահայտել է իր գեղեցկության գաղտնիքը

Հայուհի Վարդան ասել է երկրպագուներին, թե ինչ է պետք անել` երջանիկ լինելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Հայկական արմատներով հայտնի երգչուհի և պարուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) Instagram-ի իր բաժանորդներին է ներկայացրել գեղեցկության ու երջանկության գաղտնիքները։

Աղջիկը խոսել է այն խնդիրների մասին, որոնց նա բախվում է առօրյայում՝ լինի դա վատ տրամադրություն, թե չխնամված մազեր։

«Երջանկության բանաձև` սիրիր իրական աշխարհն ու ապրածդ կյանքը, սիրիր այն երևակայական աշխարհը, որի մասին երազում ես», — գրել է պարուհին։

 

Ավելի վաղ աղջիկը ներկայացել էր սևահեր գեղեցկուհի Մոնիկա Բելուչիի կերպարով և արժանացել երկրպագուների հիացմունքին։

Վարդան ծնվել է 1985թ.-ի մարտի 3-ին բազմազավակ ընտանիքում։ Աղջիկը 2 բարձրագույն կրթություն ունի` մասսայական միջոցառումների ռեժիսորի և ֆիզկուլտուրայի ուսուցչի, մարզչի։ Կարիերայի ընթացքում Վարդան կարողացել է շատ տիտղոսներ և մրցանակներ շահել` ելույթ ունենալով «Սև հրեշտակ» բեմական անունով։