Ռուսաստանցի գործարարը Միխայիլ Գալուստյանին փոխարինող է գտել

Շոումեն, հումորի վարպետ, դերասան Միխայիլ Գալուստյանը իր մինի-սկեչների հերոսների օրն է ընկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Ռուս գործարարը՝ Չելյաբինսկի Կոպեյսկ քաղաքից, շոումեն Միխայիլ Գալուստյանի դեմքը հանել է շաուրմա ու խորոված գովազգող պաստառից։ Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա — Չելյաբինսկ» պարբերականը։

Ականատեսների խոսքով` խորովածանոցի հնարամիտ տերը փոխարինել է հայտնի շումենի դեմքը անհայտ կովկասցու դեմքով։ Նրա լուսանկարը տեղադրել են Գալուստյանի դեմքի փոխարեն։

1 / 2
Խորովածանոցի գովազդային պաստառը՝ Միխայիլ Գալուստյանի դեմքով
2 / 2
Խորովածանոցի գովազդային պաստառը, որտեղ Միխայիլ Գալուստյանի դեմքը փոխարիված է մեկ այլ դեմքով

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խորովածանոցի տերը, որի գովազդում օգտագործվել է Գալուստյանի դեմքը, հայ է։

Հայ ենք, չէ՞. Կոպեյսկի խորովածանոցի հայ տերը` Գալուստյանի «դեմքով» պաստառի մասին

Իրարանցումը սկսվել է այն բանից հետո, երբ լրատվամիջոցները տարածել են դերասան Միխայիլ Գալուստյանի դեմքով պաստառը, որը Չելյաբինսկի մարզի Կոպեյսկ քաղաքի խորովածանոցն էր գովազդում։ Բողոքից հետո պատկան մարմինները ստուգումներ են սկսել՝ լուսանկարն ապօրինի կերպով օգտագործելու համար։

Տվյալ պահին հայտնի է, որ գովազդային օրենսդրության խախտման համար քրեական գործ է հարուցվել։