Աշոտ Մանուկյանին համոզել են՝ նա չի հեռանա նախարարի պաշտոնից

Աշոտ Մանուկյանը կշարունակի ղեկավարել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կշարունակի պաշտոնավարել։ Պատասխանելով նախարարի հրաժարականի վերաբերյալ «Արմենպրեսի» հարցին՝ այս մասին ասաց նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը:

«Այո, նախարարն անձնական պատճառներով իսկապես հրաժարականի դիմում է ներկայացրել։ Սակայն հանրապետության նախագահի և վարչապետի հետ զրույցից հետո հարցը հանվել է օրակարգից։ Աշոտ Մանուկյանը շարունակելու է պաշտոնավարել»,- նշել է Թարփոշյանը:

Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: