Հայ զինվորները պատասխանել են իսպանահայ փոքրիկներին. ինչ են գրել նրանք պատասխան նամակում

Միսլատայի (Վալենսիա) հայկական կիրակնօրյա դպրոցի սաները մեկ տար անց ստացան իրենց նամակների պատասխանները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Հայոց բանակի 26-ամյակին նվիրված բաց դաս անցկացվեց Իսպանիայի Վալենսիա քաղաքի Միսլատայի հայկական կիրակնօրյա դպրոցում: Կրթօջախի սաները պատասխան նամակներ էին ստացել հայ զինվորներից. սրանք այն նամակների պատասխաններն են, որոնք աշակերտները գրել էին մեկ տարի առաջ՝ հայոց հաղթանակած բանակի 25-ամյակի կապակցությամբ:

«Մեր անունն է հայկական բանակ». հայկական ռազմերգը հնչում է ռուսական դեսպանատանը

Երբ դպրոցի տնօրեն Արարատ Ղուկասյանը երեխաներին հիշեցրեց նամակների մասին ու ասաց, որ պատասխաններ են ստացել, աշակերտները զարմացան՝ պատասխանի ուշանալու պատճառով: Հայրենիքից հեռու ապրող հայորդիներին ուսուցիչը բացատրեց.

«Սիրելի երեխանե՛ր, մեր զինվորները շատ կարևոր գործ են անում` պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները, որպեսզի մենք բոլորս և մեր հայրենակիցները Հայաստանում, խաղաղ ապրենք: Դրա համար էլ նրանց պատասխանը մի քիչ ուշ է տեղ հասել»,- ասաց նա ու պատրաստվեց բացել ծրարները: Փոքրիկների աչքերն ուրախությունից փայլեցին, երբ նրանք զգացին ու հասկացան, որ իրենց նամակները հասել են իրենց հասցեատիրոջը՝ Հայոց աշխարհի սահմանները պաշտպանող հայ զինվորին, ով, այս դժվարին օրերին, նույնիսկ ժամանակ է գտել պատասխանելու իրենց նամակ-բարեմաղթանքներին:

1 / 3
Բանակի օրվան նվիրված դաս Վալենսիայի հայկական դպրոցում
2 / 3
Բանակի օրվան նվիրված դաս Վալենսիայի հայկական դպրոցում
3 / 3
Բանակի օրվան նվիրված դաս Վալենսիայի հայկական դպրոցում

Ղուկասյանը մեկ առ մեկ կարդաց զինվորների գրած պատասխան նամակաները, ինչպես նաև նրանց ուղերձը՝ սփյուռքահայ ընկերներին:

Զինվորները երեխաներին պատմել էին ռազմական առօրյայի, հայրենիքի սահմանների անառիկության ու հայրենիքի գեղեցկության մասին: