Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա.
Հայկական քեֆերի ժամանակ բոլոր լռում են, երբ հայտնի ապրանքանիշների ոգելից խմիչքների կողքին հայտնվում է կոլայի հասարակ շիշը։
Այնտեղ տնական գինի կամ օղի է լցված։ Մենք` կանխավայելելով, փոխանակվում ենք հասկացող հայացքներով։ Սական, եթե մեր շարքերում իտալացի կամ ֆրանսիացի լիներ, նրանք չէին հասկանա` ինչ է կատարվում։
Այնտեղ էլ են սիրում պապական բաղադրատոմսով պատրաստած գինիները։ Սակայն մեր պապերը պլաստիկի մասին չգիտեին։ Դրա համար եվրոպացիների պատկերացմամբ` տնական շիշը լինում է ապակուց, իսկ ավելի լավ է` կավից։ Նաև գործվածքով։
Բացի այդ, պլաստիկը միշտ չէ, որ օգտակար է առողջության համար։
Կարո՞ղ են արդյոք այդպիսի շշերը մեզ մոտ հայտնվել։ Կարող են, սական ընտանկան գինու համար ընտանեկան բիզնեսի ռեժիմ է հարկավոր։ Սակայն գինեգործների համար այն նախատեսված չէ։ Եթե դու ակցիզային ապրանք ես արտադրում, թե՛ խոշոր գինու գործարանների, թե՛ միայնակ գինեգործերիր համար պայմանները նույնն են։ Պետք է 20% եկամտահարկ վճարել, իսկ բացի այդ` ՀՆԱ ու ակցիզով հաշվապահություն։
Գինեգործներից շատերն այդ պատճառով չեն գրանցում բիզնեսը։ Դրանից նրանց առջև միանգամից մի քանի դուռ է փակվում։ Բիզնես վարկեր ստանալու հնարավորություն չկա (սպառողականից մի քանի տոկոսով պակաս), չկա (կամ գրեթե չկա) աջակցման արտասահմանյան ծրագրերին մասնակցելու հնարավորություն։ Վերջապես, զբոսաշրջիկներին գրավելու հնարավորություններն ավելի քիչ են։ Քչերն են ցանկանում գինի ըմպել, եթե չգիտեն` ինչից է այն բաղկացած, ինչքան ծծումբ (կամ նույնիսկ ծանր մետաղ է) պարունակում։
«Մենք հենց դրա մասին ենք մտածում», — ասում է Գևորգ Սիմոնյանն Արենի գյուղից։ Գինեգործական բիզնեսով զբաղվելու համար նա ընտանեկան ռեստորան է բացել, որտեղ գինի են մատուցում։
«Սակայն ճիշտ կլինի, որ գինու որակը ստուգվի։ Օրինակ՝ մի քանի արտադրողների համար գոնե մեկ շարժական լաբորատորիա լինի։ Մի քանի դոնորների ենք դիմել։ Հույս ունենք` կպատասխանեն», — հավելեց նա։
Ազատե՞լ ընտանեկան գինեգործերին հարկերից։ Ֆինանսների նախարարությունը նախընտրում է սթափ դատել։ Բոլորը պետք է ակցիզ վճարեն, որպեսզի մրցակցությունը չխախտվի։ Իսկ եթե կարելի է ազատել գինի արտադրողին հարկերից, որպես ազգային մշակույթի մի մաս, ապա ինչու՞ չազատել թթի օղի արտադրողին։
Հարցն իսկապես դժվար է։ Շատ ավելի ոչ գինեգործական երկրներում պատասխանը գտնել են։ 2013 թվականից Ռուսաստանում գինեգործները հավասարեցվել են գյուղատնտեսական ապրանքների արտադրողներին` աշխատանքի ավելի արտոնյալ պայմաններով։ Իսկ Կանադայում փոքր, «միկրո» գարեջրատներն ավելի քիչ են հարկ վճարում, քան արդյունաբերականները։ «Իսկ ո՞ր շշից խմենք» հարցն անպատասխան է մնում։