Ջիգարխանյանը մինչև կոկորդը խրվել է դատական քաշքշուկի մեջ. Վիտալինան չի նահանջում

Արմեն Ջիգարխանյանի և նրա նախկին կնոջ` Վիտալիա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի ամուսնալուծության բողոքարկման գանգատն առաջիկա օրերին կքննի դատարանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության բողոքարկումը հունվարի 31-ին կքննի Մոսկվայի Կունցևոյի դատարանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով դատարանի մամուլի քարտուղար Դարյա Գալկինային։

Վիտալիան ուզում է չեղյալ հայտարարել ամուսնալուծության մասին որոշումը, որը դատարանը կայացրել էր հունվարի սկզբին։ Ջիգարխանյանը նշել է, որ նախկին կնոջ հետ միանալու ցանկություն չունի և իսկապես չի հասկանում նրա մտադրությունները։

«Դատական նիստը կկայանա հունվարի 31-ին ժամը 10։00-ին (Երևանի ժամանակով 11։00-ին)։ Բողոքարկումը դատարան են ներկայացրել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի իրավաբանները», — ասվում է նյութում։

Վիտալինան 2017թ-ի դեկտեմբերի վերջին թոք շոուի ժամանակ Ջիգարխանյանի համար Շոպենի ստեղծագործություններից էր նվագել և նախկին ամուսնուն հրավիրել Մոլոգվարդեյսկայա փողոցի բնակարան, որը, նրա խոսքով, պետք է իրենց ընտանեկան բույնը դառնար։

Մի քանի ամիս շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։ Նշենք, որ նոյեմբերի 27-ին Մոսկվայի Կունցևոյի 202-րդ շրջանի դատական տեղամասը բավարարել է դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության դիմումը։